Աֆղանստանում հզոր երկրաշարժի զոհ է դարձել 21 մարդ, մոտ 100-ը տուժել է, հայտնում է «Պաժվակ» գործակալությունը:
Երկրաշարժի հետևանքով պակիկստանցի զոհերի թիվը հասել է 20-ի, մոտ 300 մարդ վնասվածքներ է ստացել:
Էպիկնտրոնը գտնվել է Աֆղանստանում, որտեղ այսօր տեղի ժամանակով 14:09-ին գրանցվել է 7.7 մագնիտուդով երկրաշարժ։
Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 212.5 կմ խորության վրա՝ Ժարմ քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք։ Ցնցումները զգացվել են հարևան Պակիստանում, Հնդկաստանում, Ղրզըզստանում, Ադրբեջանում և Ղազախստանում։











































