Անցած շաբաթ Քեյթ Մոսը և Շերոն Սթոունը Սան Պաոլոյում այցելել են բարեգործական երեկույթի: Աստղերն ակտիվ մասնակցել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար միջոցներ հավաքելուն:
Քեյթն ու Շերոնն աճուրդին յուրահատուկ լոտ են ներկայացրել՝ իրենց համբույրը։ Այս մասին փոխանցում է Popcornnews-ը:
Հայտնի դերասանուհու և առաջատար թոփ-մոդելի համբույրին նայելու համար աճուրդի հաղթողը 53.529 դոլար է վճարել: Նրան է հանձնվել նաև Մոսի և Սթոունի ինքնագրերով շամպայնի շիշ:
Մնում է հուսալ, որ աճուրդի շռայլ հաղթողը գոհ է մնացել տեսածից:
Հատկանշական է, որ առաջին անգամը չէ, որ Քեյթ Մոսը բարեգործական նպատակներով համաձայնում է համբուրվել: Ավելի վաղ նա համբուրվել է Great Ormond Street աճուրդի հաղթողի հետ, ով դրա համար 7.5 հազար դոլար է վճարել:









































