Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ իրեն հայտնի են Անգլիայի գործող չեմպիոնների՝ ընթացիկ մրցաշրջանում վատ մեկնարկի պատճառները:
«Չէի սպասում, որ «Չելսի»-ն նման ճգնաժամ կապրի: Բայց դրա պատճառներն ինձ հայտնի են: Կարծում եմ՝ լոնդոնցիները գերհագեցած են հաղթանակներով:
Նախորդ մրցաշրջանում նրանք գլխավորեցին մրցաշարային աղյուսակը մեծ առավելությամբ: Անհանգստանալու կարիք չկա: Մոուրինյոյին կհաջողվի կարգավորել «Չելսի»-ում ստեղծված իրավիճակը»,- La Gazzetta dello Sport-ը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:








































