ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատմության մեջ առաջին անգամ բանավեճը նշանավորվել է Հատուկ ատյանների և Միջազգային քրեական դատարանի գործունեության քննադատությամբ: Այն նվիրված է եղել հակամարտությունների կարգավորման մեջ միջազգային արդարադատության դերին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Պան Գի Մունը դատական գործունեության նման ձևն անվանել է «վերջին մի քանի տարիների ընթացքում ամենադրական իրադարձությունը միջազգային հարաբերությունների մեջ»՝ հիշեցնելով, որ Նյուրնբերգյան դատավարությունից հետո մի քանի ատյաններ են ստեղծվել, որոնք կոչված են անպատիժ չթողնել ռազմական և մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները:
Դրանից հետո ՄԱԿ-ի անդամ պետությունները մեկ առ մեկ քննադատել են Միջազգային քրեական դատարանի և հատուկ ատյանների գործունեությունը:









































