Պակիստանում երկրաշարժի հետևանքով 14 մարդ է զոհվել։ Էպիկնտրոնը գտնվել է Աֆղանստանում, որտեղ այսօր գրանցվել է 7.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14:09-ին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 212.5 կմ խորության վրա՝ Ժարմ քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք։
Ցնցումները զգացվել են հարևան Պակիստանում, Հնդկաստանում, Ղրզըզստանում, Ադրբեջանում և Ղազախստանում։











































