Կիպրոսը համաձայնել է իր պահուստներից մոտ 400 մլն եվրոյի ոսկի վաճառել: Այս մասին հաղորդում է Reuter գործակալությունը:
Դրամական միջոցները կծախսվեն հակաճգնաժամային ծրագրի վրա, որը համաձայնեցված է միջազգային վարկատուների «եռյակի» (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ) հետ։
Կիպրոսը պատրաստվում է վաճառել մոտ 10.36 տոննա ոսկի:







































