Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նոյեմբերի 14-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին ընդառաջ տարվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապե տարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում: