2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Ռուսաստանի և Հյուսիսային Իռլանդիայի հանդիպումը կրկին հետաձգվել է: Այն կկայանա օգոստոսի 14-ին: Այդ մասին հայտնում է “Спорт-экспресс”-ը:
Հիշեցնենք, որ նշված հանդիպումը պետք է տեղի ունենար Բելֆաստում` մարտի 22-ին, սակայն հետաձգվեց բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով: Երեկ ոչ պաշտոնական տեղեկություններ էին հրապարակվել, որ խաղը կկայանա հունիսի 14-ին: Սակայն այսօր արդեն հայտարարվել է, որ ազգային թիմերը կխաղան օգոստոսի 14-ին:
Ներկայումս թիմերի խմբում հետևյալ իրավիճակն է`
1. Ռուսաստան – 12 միավոր (4 խաղ)
2. Իսրայել – 11 (6)
3. Պորտուգալիա – 11 (6)
4. Հյուսիսային Իռլանդիա – 3 (5)
5. Ադրբեջան – 3 (6)
6. Լյուքսեմբուրգ – 2 (5):








































