Այսօր Փարիզի Լուվր թանգարանը փակ է եղել այցելուների համար անձնակազմի գործադուլի պատճառով, որոնց զայրացրել է թանգարանում գրպանահատների թվի աճը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Գործադուլին մասնակցել են թանգարանի շուրջ 200 աշխատակիցներ, որոնք ապահովում են այցելուների անվտանգությունը և ընդունումը: Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ վերջերս գրպանահատներն իսկական աղետ են դարձել Լուվրի համար. նրանց թիվը գնալով աճում է, և նրանք ավելի ագրեսիվ են դառնում: Ընդ որում, չարագործների գործողություններից տուժում են ոչ միայն թանգարանի այցելուները, այլ նաև աշխատակիցները:
Լուվրի շուրջ 100 աշխատակիցներ ուղևորվել են դեպի Ֆրանսիայի մշակույթի նախարարության շենք՝ իրենց դժգոհությունն արտահայտելու և անվտանգության ուժեղացված միջոցառումներ պահանջելու համար:
Արհմիություններից մեկի ներկայացուցչի խոսքերով՝ մարդիկ ցանկանում են իմանալ, թե որքան դեռ իրենք ստիպված կլինեն աշխատանքի դուրս գալ սարսափով՝ վախենալով ագրեսիվ տրամադրված գրպանահատներից, այդ թվում՝ անչափահաս, որոնք անվճար մտնում են թանգարան, և որոնց ոստիկանությունն ազատ է արձակում մի քանի օր հետո:








































