Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը սխալվել է ոչ թե ապրիլի 9-ի երեկոյան, այլ դեկտեմբերի 25-ին. Facebook

Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Րաֆֆի Հովհաննիսյանը սխալվել է ոչ թե ապրիլի 9-ի երեկոյան, այլ դեկտեմբերի 25-ին, առաջադրվելով նախագահի թեկնածու, քանի որ մեզանում ընտրություններ որպես այդպիսին չեն լինում ու դեռ երկար ժամանակ չեն լինի՝ համապատասխան որակի պետական ինստիտուտներ մեր հանրության կողմից ստեղծած չլինելու պատճառով:

Փետրվարի 19-ին ստանձնելով շարժման ղեկավարությունը, նա հայտնվեց թակարդում. շարժման անդամները նրանից պահանջելու էին արագ իշխանափոխություն, որը հնարավոր չէ և որն անել չէր կարողացել իրենից առաջ ոչ ոք:

Այն պնդումը, որ եթե նա ապրիլի 9-ի գիշերը թույլ չտար սխալներ, ապա շարժումը մարելու վտանգի առաջ չէր կանգնի, հիմնավոր չէ. ինչ էլ աներ նա, իշխանափոխություն ծրագրած շարժումը վաղ, թե ուշ հայտնվելու էր փակուղում, ինչպես որ պատահել էր նախորդ շարժումների հետ:

Նախորդ շարժումներից հետք անգամ չի մնացել հասարակական կյանքում: Րաֆֆի Հովհաննիսյանը , չնայած իր ներկա բարդ վիճակին, որը մի օր անխուսափելիորեն լինելու էր, դեռ ունի շանս իր համախոհների հետ, որոնք ոչ թե ատելության, այլ արդարության մղումով են միավորվել, շարունակելու «Նոր Հայաստանի» ստեղծման աշխատանքները, մշակելով ու շարժմանը հաղորդելով նոր արժեհամակարգ, ձևավորելով ապագա երկրի քաղաքացուն՝ ՀԱՏՈՒԿ ծրագրված միջոցառումների շնորհիվ:

Հայտնի մի քաղաքագետ ժամանակին ասել է՝ «Նոր պետության և նոր մշակույթի ստեղծումը կմնա այդպես էլ որպես ուրվականատիպ երազանք, քանի դեռ չի որոշվել նոր մարդու հարցը»:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը այս ոլորտում, որը պահանջում է տևական աշխատանք, հաջողություններ ունենա, ապա դա կլինի աննախադեպ ու խիստ կարևոր գործ մեր քաղաքական կյանքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում