Ավելի քան 300 երիտասարդ ֆրանսիացիներ մտադիր են հավաքվել Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ՝ եվրոպացիների ուշադրությունը հրավիրելով աշխարհում կրոնական ազատությունների խախտմանը: Ակցիան կկայանա ապրիլի 12-ին՝ «Օգնություն կարիքավոր եկեղեցուն» կաթոլիկ հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Ֆլեշմոբի մասնակիցները ցանկանում են փարիզցիներին և Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրերին ներկայացնել հավատքի համար հետապնդման տարբեր փաստեր, նաև այն, որ մոլորակի ամեն երկրորդ բնակիչ ապրում է երկրում, որտեղ կրոնական ազատությունները չեն պահպանվում:
Ֆլեշմոբի սցենարը ներառում է պարզ, սակայն տպավորիչ խորեոգրաֆիա: