Friday, 05 06 2026
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան

«Րաֆֆիին պետք էր քննադատել դեռ այն ժամանակ, երբ իրեն տրված քվեն փոխանցեց Թևան Պողոսյանին». Facebook

«Ժառանգություն» կուսակցության նախկին քարտուղար Կարինե Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ապրիլի 9-ի դեպքերի հետ կապված փորձենք անկեղծ լինել և նաև մեր գնահատականներում հստակ. բոլորս էլ գիտեինք, ոմանք ենթագիտակցորեն, ոմանք որպես ակնհայտ ճշմարտություն, որ այդ օրը որևէ արդյունքի հնարավոր չէր հասնել: Տարօրինակ ժողովուրդ ենք. և առճակատման գնալ չենք ուզում և ուզում ենք, որ իշխանությունները հրաժարական տան: Ինչպես՞: Իսկ Րաֆֆիին ոչ թե հիմա է պետք քննադատել, երբ նա երկու քարի արանքում, չգիտեր ինչ անել, այլ այն ժամանակ, երբ նա, Ազգային ժողովի ընտրություններում իրեն տրված ժողովրդի քվեն , փոխանցեց Թևան Պողոսյանին:

Վառ ապացույց, թե ինչպես է նա վերաբերվում ժողովրդի ձայնին, և ինչպես է պատկերացնում ժողովրդի իշխանությունը: Դեռ տարիներ առաջ, երբ «Ժառանգության» համագումարի ընթացքում կեղծիքներով վարչություն էր ընտրվել, և այդ մասին գրվեց թերթերում և նշվեցին անուններ, Րաֆֆի Հովհաննիսյանն իր վրդովմունքը հայտնեց կեղծիքների առնչությամբ, սակայն այսօր այդ դեմքերը նրա աջ և ձախ ձեռքերն են: Ընդհանրապես, մեզ` ազգովի, անհրաժեշտ է ձգտել ավելի ազնիվ լինել:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հանգիստ թողնել: Այդքան են նրա հնարավորությունները: Եվ ամենից կարևորը. չպետք է հուսահատվենք: Եթե չենք ընդունում հեղափոխությունը որպես պայքարի միջոց, իսկ դա չի ընդունում անգամ Սարդարապատ անունը կրող շարժումը և «հեղափոխական» դաշնակցությունը, ուրեմն ստիպված ենք ընդունելու մյուս ճանապարհը, որը ավելի մեծ պայքար, ջանքեր և ժամանակ է պահանջում:

Պետք է փոխել համակարգը` գազաններով պատված զինանշանից սկսած, որտեղ Արարատը` մեր ազգային կարևոր խորհրդանիշը, հազիվ նշմարելի ծաղրանկար է դարձել, մինչև սահմանադրություն, որտեղ ամրագրված է նախագահի «երկրի գլուխ» լինելը ամենաուղղակի իմաստով և որի, եթե վերնագիրը հանես երբեք գլխի չես ընկնի, որ դա Հայաստանի սահմանադրությունն է, մինչև խայտառակ օրենքները, որտեղ օրինակ, հանրային գերակա շահ կարող է համարվել այգին ոչնչացնող ռեստորանը և բակերում կառուցվող բարձրահարկ շենքը:

Եվ վերջում` բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են հուսալքվել, իսկ ոմանք էլ` անգամ գաղթական դառնալ, միայն այն պատճառով, որ հիասթափվել են Րաֆֆիից, 21-րդ դարը ավելի համակարգի դար է, քան` առաջնորդի: Եվ ուրեմն փորձենք շարժվել այդ ուղղությամբ, որը և Ազատության հրապարակի ճնշում է պահանջում, և բանիմաց ու սկզբունքային քաղաքական գործիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում