Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Զանգը ղողանջում էր Սարգսյանի համար

Ապրիլի 9-ը տարերայնորեն շարունակվում է՝ ի դեմս այն քննարկումների, որ բուռն կերպով ընթանում են այդ օրը տեղի ունեցածի վերաբերյալ: Մասնավորապես, շատերն են քննարկում հարցը, թե ում էր ձեռնտու ապրիլի 9-ի բախումը: Տարբեր խմբեր, շերտեր, դիտորդներ տարբեր ֆորմատներում փորձում են հասկանալ, թե ում կարող էր ձեռնտու լինել բախումը՝ Սերժ Սարգսյանի՞ն, Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, Ռոբերտ Քոչարյանի՞ն, Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն, Գագիկ Ծառուկյանի՞ն: Ո՞ւմ: Պարզ է, որ անունների այս բազմազանության մեջ միանշանակ պատասխան չի կարող լինել, ու չի կարող լինել նաև ճշգրիտ պատասխան՝ այն պարզ պատճառով, որ չկան ու, ամենայն հավանականությամբ, չեն լինի ապացույցներ, որ բախումը հրահրում էին այդ անձանցից որևէ մեկի պատվերով կամ գիտությամբ:

Կան կարծիքներ ու վերլուծություններ հնարավոր բախման հնարավոր կազմակերպիչների կամ պատվիրատուների մասին: Իսկ այդ տեսանկյունից, իհարկե, ռացիոնալ հատիկներ կարող են լինել գրեթե բոլոր տարբերակներում՝ մեկում գուցե մի քանիսով ավելի, մյուսում՝ մի քանիսով պակաս: Վերլուծության մեջ, իհարկե, այդ մի քանիսն էլ էական նշանակություն ունի՝ ո՞ւմ էր ավելի շատ ձեռնտու տարբերակով, որովհետև բախումը կարող էր ձեռնտու լինել միաժամանակ մի քանի ուժի, ընդ որում՝ առաջին հայացքից հակադիր շահերով ուժի:

Կարևորն այստեղ մեկ այլ հարց է: Իրավիճակը շատ էր մոտեցել բախման: Ով էր դա հրահրում՝ այսօր էական չէ: Դա միգուցե Սերժ Սարգսյանն էր, միգուցե՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Քոչարյանը, միգուցե ներքին կամ արտաքին որևէ այլ ուժ, խոշոր հաշվով՝ ընդամենը իրավիճակի հետևանք է: Խնդիրն այն է, որ ընդհանուր իրավիճակը փաստացի երկրում շարունակում է մնալ այնպիսին, որ բռնությունը իրադարձությունների զարգացման շատ հավանական ելքերից մեկն է, և ընդամենը ակնթարթներ են պետք, որպեսզի այդ «ելքը» տեղի ունենա: Սա է գլխավոր խնդիրը, որի մասին պետք է խորհեն բոլոր նրանք, ովքեր ոչ միայն կողմնակից չեն նման ելքերի, այլ նաև համարում են, որ այդ «ելքի» ճանապարհները Հայաստանի քաղաքական կյանքում պետք է փակվեն հնարավորինս ամուր: Վերջին հաշվով՝ միգուցե ինչ-որ մեկը սադրում էր՝ իր քաղաքական հաշվարկներից ելնելով, բայց հնարավոր է՝ առնվազն տեսականորեն, որ բռնության և բախման հեռանկարը այդքան իրեղեն էր դառնում պարզապես սխալի, վրիպումի հետևանքով:

Սադրանքից ու վրիպումներից որևէ քաղաքական ուժ ապահովագրված չէ, որևէ երկրում քաղաքականությունը մարդասիրական իդիլիա չէ: Դրա համար էլ ստեղծվում են մեխանիզմներ, ավանդույթներ, որոնք կչեզոքացնեն մարդկային սխալի գործոնը, կհասցնեն այն նվազագույնի, որպեսզի իրավիճակը մի քանի րոպեում չմոտենա արյունահեղության: Հայաստանում, առայժմ, ստեղծվել և ստեղծվում են միայն հակառակի՝ բռնության նախադրյալներ: Բռնության նկատմամբ անհանդուրժողությունը Հայաստանում ստացել է քարոզչական, բայց ոչ համակարգային բնույթ: Իսկ այստեղ առաջին պատասխանատուն իշխանությունն է: Ավելին՝ իշխանությունը միգուցե միակ պատասխանատուն է, քանի որ քաղաքական դաշտի մյուս խաղացողների պատասխանատվությունը ուղղակի կամ անուղղակի բխում է իշխանության պատասխանատվության իրացման մակարդակից:

Երդմնակալության արարողությանը Սերժ Սարգսյանը համեմատում էր ժամանակը հինգ տարիների կտրվածքով: Մի քանի ժամ անց, սակայն, պարզ դարձավ, որ տարբերությունը շատ չնչին է: Կա, իհարկե, քանի որ եթե հինգ տարի առաջ մարդկային ողբերգությամբ ավարտվեց ամեն ինչ, ապա այսօր հնարավոր եղավ խուսափել այդ ամենից: Սակայն Սերժ Սարգսյանի համար բավական լուրջ ահազանգ է հնչել, ու ինչքան էլ մեղավորներ գտնվեն լարվածության կամ բախման համար, միևնույն է՝ դրանով Սերժ Սարգսյանի մարտահրավերները չեն նվազելու, և հրամայականը մնում է մեկը՝ բռնության մշակույթի և մտածողության հանդեպ անհանդուրժողությանը տալ ոչ թե քարոզչական, այլ համակարգային գործողությունների բնույթ:

 

Լուսանկարները՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում