ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Այո»-ի շտաբի անդրանիկ նիստը: Այն տեղի է ունեցել կենտրոնական շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ և տևել է մոտ երկու ժամ: Նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ:
Armtimes.com–ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական վարչության նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ նիստի ընթացքում քննրակվել են աշխատանքային, կազմակերպչական հարցեր, ձևավորվել է շտաբը: Նա տեղեկացրել է, որ նիստի ընթացքում նշանակվել են ընտրատարածքայինի պատասխանատուներ, շտաբի պետի տեղակալներ:
Հարցին ի պատասխան Ռուբեն Թադևոսյանն ասել է, որ շտաբի պետի տեղակալներ են նշանակվել՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պատգամավոր Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը և Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում