Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախագահին կոչ է անում ցրել կառավարությունը, եթե այն իրեն դուր չի գալիս: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին Իվանիշվիլին հայտարարել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Վրա է հասել մի փուլ, երբ նախագահին իրավունք է տրվում ցրելու կառավարությունը և խորհրդարանը: Այդ պատճառով նախագահին և ընդդիմությանը հիշեցնում ենք՝ թող դադարեցնեն ավելորդ սադրանքները…»,- ասել է Իվանիշվիլին:
Վարչապետը նշել է, որ ընդդիմությունը փորձում է հասարակությանը համոզել, որ իրենք փորձում են փլուզել դատական համակարգը և երկիրը, և հավելել, է, որ նրանք կառավարությունն արձակելու հիանալի հնարավորություն ունեն:
«Մենք կողջունենք, եթե նախագահն օգտվի այդ իրավունքից»,- ասել է Իվանիշվիլին:









































