Տնտեսական նախագծերը, որոնք իրականացվում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև, մերձեցնում են այդ երկրներին և ամրապնդում նրանց համագործակցությունը։ Այս մասին, ինչպես ասվում է Թուրքիայի նախագահի կայքում զետեղված հաղորդագրությունում, ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
«Այնպիսի նախագծերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրումը, Բաքու-Թբիլիսի-Կարսը և Անդրանատոլիական գազատարը (TANAP), նշանավորում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համագործակցությունը»,- ասել է Գյուլը:
Նա նաև նշել է, որ Վրաստանում կայունության պահպանումը շատ կարևոր է ողջ տարածաշրջանի անվտանգության համար:












































