Բրիտանացիների կեսը կարծում է, որ Թետչերի կառավարումը բարենպաստ ազդեցություն է ունեցել երկրի վրա: Հարցման արդյունքները Guardian պարբերականն ու ICM ծառայությունը ներկայացրել են թերթի ինտերնետ-պորտալում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ընդ որում՝ հարցմանը մասնակցած բրիտանացիների կեսից ավելին (62%) դրական պատասխան է տվել հարցին՝ «փոխե՞լ է արդյոք Թետչերը հասարակության վերաբերմունքը կանանց դերի առնչությամբ»: Բրիտանացիների կեսից ավելին այսօր էլ է համոզված, որ պահպանողականների կուսակցությունը կարող էր գլխավորել կին:
Բրիտանացիների մոտ մինչև հիմա հատուկ դժգոհություն է առաջացրել Թետչերի հարկային քաղաքականությունը՝ հարցվածների 70%-ը կարծում է, որ այն ձախողվել է:
Հարցմանը մասնակցել է շուրջ 960 չափահաս բրիտանացի:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը մահացել էր երկուշաբթի՝ 87 տարեկանում:







































