Saturday, 18 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

Օսկանյանի ավելի լավ է ուշ, քան երբեքը

Նախկին արտգործնախարար և նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը որոշել է անցնել Սահմանադրության նախագծի բովանդակային մասի քննարկմանը: Եվ դա այն ժամանակ, երբ Սահմանադրության նախագիծը քննարկվել և քվեարկվել է խորհրդարանում, իսկ ինքը ո՛չ քննարկմանն է մասնակցել, ո՛չ քվեարկությանը: Մինչ այդ Օսկանյանը դեմ էր սահմանադրական փոփոխություններին ոչ թե բովանդակության հետ կապված տարաձայնությունների, այլ զուտ քաղաքական նկատառումներից ելնելով:

Երեկ Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում սկսել է քննարկել Սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածը, որը վերաբերում է խորհրդարանի ձևավորմանը, և խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ձևավորելու ընթացակարգին: Օսկանյանը կարծում է, որ այդ հոդվածով հստակ սահմանված չեն կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու երաշխիքները, և Սահմանադրության նախագծի ընդունումից հետո կարող է ընդունվել նոր Ընտրական օրենսգիրք, որտեղ կկրկնվի երկրորդ փուլ անցկացնելու դրույթը, ինչը, ըստ Օսկանյանի, կնշանակի, որ Հայաստանն անցնում է ոչ թե կառավարման խորհրդարանական, այլ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի:

Օսկանյանը ճիշտ է համարում գնալ դասական տարբերակով, որի դեպքում, եթե առաջին տեղը գրաված կուսակցությանը չի հաջողվում ձևավորել խորհրդարանական մեծամասնություն, այդ իրավունքը տրվի երկրորդ տեղը գրաված ուժին, ապա երրորդ տեղը գրավածին, իսկ եթե բոլորը տապալվում են, ապա անցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ:

Նախ՝ աշխարհում կան խորհրդարանական կառավարման համակարգի բազմաթիվ մոդելներ, և Օսկանյանի նշածը դրանցից ընդամենը մեկն է: Օրինակ՝ շատ երկրներում փոքրամասնությունները զրկված են միավորվելու և մեծամասնություն ձևավորելու իրավունքից, այսինքն՝ Սահմանադրությունը արգելում է փոքրամասնությանը կառավարություն ձևավորել, ինչը առաջարկում է Վարդան Օսկանյանը, և եթե առաջին տեղը գրաված կուսակցությունը չի կարողանում մեծամասնություն ձևավորել, ապա անցկացվում են խորհրդարանական նոր ընտրություններ:

Բայց կա նաև հարցի մյուս կողմը. եթե Օսկանյանը համարում էր, որ նախագծում ներկայացված տարբերակը լավը չի, և ինքը ունի ավելի կատարյալ տարբերակ, ինչո՞ւ նա դա չէր ներկայացնում խորհրդարանում, որտեղ մի ամբողջ քառօրյա քննարկվում էր նախագիծը: Ընդհակառակը, Օսկանյանը այդ ժամանակ և ընդհանրապես բոյկոտում է խորհրդարանի նիստերը՝ համարելով, որ դա այն տեղը չէ, որտեղ ինքը կարող է ներկայացնել իր դիտարկումները, չնայած շարունակում է մնալ պատգամավոր և աշխատավարձ ստանալ խորհրդարանից:

Այն ժամանակ, երբ խորհրդարանում քննարկվում էր Սահմանադրության նախագիծը, Օսկանյանը բոլորովին այլ դիրքորոշում ուներ: Սեպտեմբերի 17-ին խորհրդարանում Սահմանադրության նախագծի քննարկման օրերին նա իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Այլ կերպ ասած՝ մենք ոչ թե խորհրդարանական համակարգի կարիք ենք զգացել, ուստի անխուսափելիորեն հրաժարվում ենք նախագահի պաշտոնից, այլ հակառակ կողմից ենք եկել՝ ուզեցել ենք այդ պաշտոնը վերացնել, հետևապես անխուսափելիորեն անցում ենք կատարում խորհրդարանական համակարգին»:

Ինչպես տեսնում եք, ընդամենը մեկ ամիս առաջ Օսկանյանը համարում էր, որ Սահմանադրության նախագծի ընդունման դեպքում մենք անցում ենք կատարում կառավարման խորհրդարանական համակարգին, մինչդեռ հիմա համարում է, որ անցում ենք կատարում ոչ թե խորհրդարանական, այլ միակուսակցական, մենաշնորհային կառավարման համակարգի:

Օսկանյանը որոշել է փոխել իր դիրքորոշումը Սահմանադրության նախագծի նկատմամբ բացառապես մեկ պատճառով. նա հասկանում է, որ սահմանադրական փոփոխությունները ինչ-որ ենթադրյալ ենթատեքստերով մերժելը որևէ կերպ չի հասկացվում ոչ միջազգային կառույցների և ոչ էլ առողջ բանականության կողմից: Սահմանադրության նախագիծը կարելի է մերժել, եթե կան հիմնավոր վերապահումներ դրա բովանդակության վերաբերյալ: Հենց այդ պատճառով Օսկանյանը որոշել է մտնել բովանդակային քննարկման դաշտ, բայց միայն այն ժամանակ, երբ այդ քննարկումը վաղուց ավարտվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում