ՄԱԿ-ը պատրաստ է օգնություն տրամադրել Իրանին՝ վերացնելու Բուշեհրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«ՄԱԿ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել և կազմակերպել միջազգային աջակցություն ըստ անհրաժեշտության»,- ասվում է Պան Գի Մունի հայտարարության մեջ:
Նշենք, որ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Իրանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 37-ի: Շուրջ 850 մարդ վնասվածքներ են ստացել: Երկրի իշխանությունները ԱԷՄԳ-ին տեղեկացրել են, որ ատոմային Բուշեհր ԱԷԿ-ը չի տուժել աղետի հետևանքով:










































