Բարերարը Չիկագոյի Պատմության թանգարանին է փոխանցել Չելյաբինսկի երկնաքարի բեկորների շուրջ մեկ կիլոգրամ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով թանգարանի հայտարարությունը:
Թերի Բուդրոն՝ աշխարհում ամենահայտնի հավաքորդներից մեկը, կազմակերպել է մի խումբ հետազոտողների այց Ռուսաստան, որոնք ԱՄՆ են բերել ընկած երկնային մարմնի բեկորները:
«Մենք բոլորս ստեղծված ենք միևնույն նյութից: Մենք բոլորս ստեղծված ենք աստղերից: Դա մեր վերադարձն է անցյալ»,- հայտարարել է թանգարանի երկրաբանության բաժնի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ՌԴ Չելյաբինսկի մարզում փետրվարի 15-ին տեղացել է երկնաքարային անձրև: Հարվածի հետևանքով կոտրվել էին ավելի քան 7000 շինությունների ապակիներ, տուժել էին ավելի քան 1600 մարդ:












































