Չորեքշաբթի Ճապոնիան Յոկոհամա քաղաքի վարչակազմի Twitter միկրոբլոգի միջոցով սխալմամբ հաղորդել է, որ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Հայտնվել է տեղեկատվություն Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակման մասին: Հետևե՛ք իրավիճակի զարգացմանը հեռուստատեսությամբ և ռադիոյով»,- ասվել է հայտարարության մեջ:
Սակայն 20 րոպե անց միկրոբլոգում հերքվել է տեղեկատվությունը:
«Ավելի վաղ հաղորդված տեղեկատվությունը՝ հյուսիսկորեական հրթիռի արձակման մասին, ճիշտ չէ, հայտնում ենք մեր ներողությունը»,- ընդգծել է Յոկոհամայի վարչակազմը:
Ավելի վաղ Ճապոնիան և Հարավային Կորեան հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի հրթիռը պատրաստ է արձակման: Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը տեղակայել են Patriot զենիթահրթիռային համալիրներ, Ճապոնական ծովում գտնվում է երկու էսմինեց:









































