Goal. Com-ը հայտնում է, որ «Ռեալ»-ը պատրաստվում է ցանկացած գնով ձեռք բերել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի և «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերներն առաջիկա ամռանը:
Ենթադրվում է, որ Բեյլի տրանսֆերի դիմաց «արքայական ակումբ»-ը պատրաստ է 60 մլն եվրո, իսկ Ագուերոյի` 45 մլն եվրո վճարել: Դեռևս հայտնի չէ, կընդգրկվի՞ արդյոք Գոնսալո Իգուաինը նշված տրանսֆերային գործարքում:
Երկու ֆուտբոլիստներն էլ, հավանաբար, դեմ չեն լինի տեղափոխությանը: Բեյլը բազմիցս հայտարարել է Չեմպիոնների Լիգայում հանդես գալու իր ցանկության մասին, իսկ Ագուերոն ցանկանում է Իսպանիա վերադառնալ ընտանեկան պայմաններից ելնելով:







































