ԱՄՆ-ում կաթոլիկ եկեղեցու միանձնուհին դատարանում խոստովանել է իր մեղքը. նա եկեղեցական հիմնադրամներից գումար է գողացել և մսխել դրանք խաղատանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ինչպես հաղորդվում է՝ 68-ամյա քույր Մերի-Էն-Ռեփը հայտնել է, որ 2006-2011թթ. գողացել է ֆինանսական միջոցներ միանգամից երկու եկեղեցիներից , որոնցում պատասխանատու է եղել նվիրատվությունների հաշվառման համար: Նա յուրացրել է շուրջ 130 հազար դոլար:
Գործակալությունը նշում է, որ Ռեփը ձերբակալվել է դեռևս 2012-ի նոյեմբերին, երբ աուդիտորական ստուգումը միջոցների պակաս է ֆիքսել եկեղեցական հիմնադրամներում:
Միանձնուհու դեմ դատավճիռը կկայացվի հուլիսի 1-ին: Հավանաբար նա կդատապարտվի 6 ամսվա ազատազրկման և կպարտավորվի փոխհատուցել վնասը:








































