Thursday, 02 07 2026
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում

Ռումինիայում անցկացնում են Մոլդովայի հետ միավորվելու ստորագրահավաք

Ռումինիայում Մոլդովայի հետ միավորվելու ստորագրահավաք են անցկացնում: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Ռումինիայի և Մոլդովայի միավորման գաղափարի մասին խոսվում է ոչ առաջին անգամ: Մոլդովայում մի քանի կուսակցություններ կողմ են Ռումինիայի հետ միավորմանը: Դրանցից մեկը Լիբերալ կուսակցությունն է, որը մտնում է իշխող կոալիցիայի կազմում: Դրա անդամ, Քիշնևի 34-ամյա քաղաքապետ Դորին Կիրտոակեն հայտնի է իր ռումինամետ ակցիաներով: Նրան է պատկանում է Մոլդովայի դրոշը ռումինականին նմանեցնելու գաղափարը, սակայն նրա գաղափարն աջակցություն չի գտել կոալիցիայի իր զինակիցների մոտ: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Ռումինիան ԵՄ-ին ինտեգրվել է 2006 թվականին, սակայն, ինչպես նախկինում, եվրոպական բլոկի ամենաաղքատ երկրներից մեկն է: Սակայն Ռումինիայի տնտեսությունը մի քանի անդամ գերազանցում է Մոլդովայի տնտեսությանը՝ առաջին հերթին բնակչության հարաբերակցության հաշվին: Ռումինիայում բնակվում է 20, իսկ Մոլդովայում՝ 3 մլն մարդ: Նրանց միավորումը տեսականորեն հնարավոր է:

2006 թվականին Տրայան Բեսեսկուն Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինին առաջարկել է միավորվել մեկ պետության մեջ և միասին մուտք գործել ԵՄ, սակայն նրա գործընկերը հավանության չի արժանացրել այդ միտքը: Բանն այն է, որ վերջին 20 տարիներին Մոլդովայի բնակիչները սովորել են իրենց զգալ ոչ ռումինացիներ:

Տասնամյակների ընթացքում Մոլդովայում, ինչպես ԽՍՀՄ մյուս պետություններում, անցկացվել է ռուսաֆիկացման քաղաքականություն: Ռումինացիների և մոլդովացիների ազգային և լեզվական ընդհանրությունը շարունակ սնել է եղբայր ժողովուրդներին մեկ պետության մեջ միավորելու գաղափարը:

Թվում էր՝ երազանքը կիրականանա ԽՍՀՄ փլուզումից հետո: Սակայն Քիշնևում ազգայնականների մտադրությունը՝ մոլդովերենը հայտարարել միակ պետական լեզու, Մերձդնեստրյան շրջանում դժգոհություններ է առաջացրել, որտեղ մոլդովացիները փոքրամասնություն էին կազմում: Ռուսերենի՝ պետական լեզվի կարգավիճակը պահպանելու Մոլդովայի խորհրդարանի մերժումից հետո՝ 1990 թվականի սեպտեմբերին, Մերձդնեստրի խորհրդարանը անկախության մասին հռչակագիր ընդունեց, որից հետո ծայր առան զինված ընդհարումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում