Համաձայն Մեծ Բրիտանիայի գիտնականների իրականացրած հետազոտության՝ տղամարդուց լսելով «հանգստացի՛ր» բառը՝ իգական սեռի ներկայացուցիչները չեն կարողանում տիրապետել իրենց և ավելի են զայրանում: Այս մասին հաղորդում է Raut-ը:
Այս արտահայտությունն ունի հակառակ ազդեցություն, և տղամարդը այն ասելով՝ ավելի է սրում իրավիճակը: Ըստ կանանց՝ այս դեպքում իրենց զգացմունքներն անլուրջ են ընդունվում, և պարզվում է, որ իրենց համար էական խնդիրն այնքան էլ մեծ նշանակություն չունի զուգընկերոջ համար:
Բացի այդ, այս արտահայտությունն անօգուտ է, քանի որ կանանց դուր չի գալիս, երբ իրենց թելադրում են՝ ինչ անել:
Եվ վերջապես, «հանգստացի՛ր» արտահայտությունը ցույց է տալիս, որ զուգընկերը կնոջն առաջարկում է միանգամից լուծել խնդիրը՝ փոխանակ դրան կնոջ աչքերով նայի:






































