Նրանք, ովքեր վազել չեն սիրում, սակայն սիրում են երկար քայլել, առավելություն ունեն: Երբ խոսքը սրտանոթային հիվանդությունների վտանգի մասին է, ապա քայլելը նույնքան կարևոր է, որքան վազելը: Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները վեց տարի շարունակ ուսումնասիրություններ են անցկացրել, որին մասնակցել են թե՛ վազքի, թե՛ քայլքի երկրպագուները: Պարզվել է, որ վազքը նվազեցնում է բարձր ճնշման սպառնալիքը 4,2 %-ով, իսկ 4,3 %-ով նվազեցնում է խոլեստերինի և 12,1 %-ով շաքարախտի մակարդակը:
Նրանք, ովքեր նախընտրում են քայլել, կարողացել են նույն ցուցանիշները նվազեցնել համապատասխանաբար 7,2 %, 7 % և 12,3 %-ով: Վազքը նվազեցնում է իշեմիկ հիվանդությունների առաջացման սպառնալիքը 4,5 %-ով, իսկ զբոսանքը՝ 9,3 %-ով:









































