Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են սպիտակարյուն ձուկ, որի թափանցիկ արյան մեջ բացակայում են հեմոգլոբինը և հասուն էրիթրոցիտները: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Սպիտակարյուն Chionodraco rastrospinosus ձուկը Հարավային օվկիանոսի սառը ջրերի բնակիչ է: Հեմոգլոբինի բացակայության պատճառով նրա օրգանիզմի հյուսվածքները թափանցիկ են՝ անգույն:
Ըստ գիտնականների՝ այս ձկները թթվածին ստանում են մեծ սրտի և արյան մեջ պլազմայի օգնությամբ: Բացի այդ, թեփուկներից զուրկ ձկան մաշկը թթվածին կարող է կլանել նաև ջրից:








































