Նյու Յորքի ոստիկանությունը Թայմս-սքվերում ձերբակալել է մի տղամարդու, ով եղել է «Սեզամ փողոց» հաղորդման կերպարներից մեկի՝ Բլիթի հագուստով և հրել է բոլիվուդյան կինոաստղի երեխային: Այս մասին հայտնել է NY Daily News-ը:
Ինչպես իր ցուցմունքներում հայտարարել է հնդիկ դերասանուհի Պարմիտա Կատկարը, ինքը ամուսնու ու երկու երեխաների հետ զբոսնել է հրապարակով, երբ նրանց է մոտեցել Բլիթի հագուստով մի տղամարդ և իրեն առաջարկել երեխայի հետ լուսանկարվել: Լուսանկարվելուց հետ Բլիթը պահանջել է 2 դոլար, սակայն ընտանիքը մանր գումար չի ունեցել:
Դերասանուհու ամուսինը մոտեցել է բանկոմատին, իսկ այդ ժամանակ դերասանուհու ու Բլիթի միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով Բլիթը հրել է 2-ամյա երեխային՝ գոչելով վիրավորական արտահայտություններ:
Ոստիկանությունը ձերբակալել է վերջինիս, ով պարզվել է՝ 33- ամյա Օսվալդո Կիրոս-Լոպեսն է:
Երեխայի անվտանգության սպառնալիքի ու ագրեսիվ մուրացկանության մեղադրանքով տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Պարմիտա Կատկարը հնդիկ դերասանուհի է ու հաղորդավարուհի, նախկին մոդել:










































