ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Բլումֆիլդ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է զինված մարդու, որը հետևել է երկրի նախագահ Բարաք Օբամայի ավտոշարասյանը։ Այս մասին հաղորդում է NBC Connecticut-ը:
Ոստիկանների խոսքերով՝ քաղաքի երկու փողոցների խաչմերուկում կանգնած տղամարդը կասկածելի է թվացել իրենց դեռևս մինչ այն, երբ հանել է պնևմատիկ հրացանը:
Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել, սակայն տուժածների մասին չի հաղորդվում: Տղամարդու դեմ ներկայացվել է մեղադրանք, որի բնույթը չի հստակեցվում: Ակնկալվում է, որ ապրիլի 10-ին նա կկանգնի դատարանի առաջ:
Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Օբաման Հարթֆորդ քաղաքի համալսարանից ուղևորվելիս է եղել օդանավակայան: South Windsor-ի տվյալներով՝ Օբամայի ելույթը համալսարանում նվիրված է եղել զենքի շրջանառության վերահսկման խստացմանը:











































