«Րաֆֆի Հովհաննիսյանը ջուր է լցնում իշխանության ջրաղացին»,- Ազատության հրապարակի սրճարաններից մեկում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի և երդմնակալության մասին։ Նա նշեց, որ այն, ինչ մի քանի մետրի վրա է կատարվում այս պահին, շարժում չէ, ինքն այստեղ շարժում չի տեսնում:
«Չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ազատութայն հրապարակ, բայց մարդիկ հերթական անգամ են հիասթափվելու, որովհետև այս մարդը նորմալ բան չի ասում։ Ասում է, թե Սերժ Սարգսյանը հերոս չէ»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Այն հարցին, թե ինչ պետք է լինի ապրիլի 10-ին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ապրիլի 10-ից իր գործունեությունը պետք է սկսի իրական ընդդիմությունը»: Նա նաև նշեց, որ չի միացել շարժմանը և չի միանալու, այլ պարզապես սրճում է Ազատության հրապարակում:









































