Ազատության հրապարակում կամաց-կամաց հավաքվում է ժողովուրդը: Նրանք գալիս են Երևանի տարբեր մարզերից, ոմանք այստեղ են եկել գիշերը և գիշերել հարևան սրճարաններում: Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկանց է բաժանում Սահմանադրության փոքրիկ գրքույկներ:
Մարդիկ բողոքում են երկրի վիճակից, անիծում Սերժ Սարգսյանին: «Կոտրվի այն ձեռքը, որ այսօր երդվելու է»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից տիկին Գայանեն:
Հրապարակում հավաքված մարդիկ մեծ հույս են կապում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր կայանալիք երդմնակալության հետ, և նշում են՝ եթե հիմա էլ ոչ մի բան չլինի, թողնելու են գնան:









































