Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահվան բոթը օգտատերերը միմյանց հայտնելուց հետո Twitter-ում հեշթեգի սխալ ընթերցման պատճառով շշուկներ էին տարածվել հայտնի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Շերի մահվան մասին՝ գրում է Wall Street Journal թերթը:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը՝ «երկաթե լեդին», մահացել է երեկ՝ կաթվածից, 87 տարեկանում:
Ինտերնետում նրա մահվան լուրը հայտնվելուց հետո Twitter միկրոբլոգների ծառայությունում անմիջապես տարածվեց համապատասխան #nowthatchersdead («այժմ մահացավ Թետչերը) հեշթեգը, սակայն շատերը այն կարդացել են որպես Now that Cher’s dead («այժմ մահացավ նաև Շերը»), ինչը դարձավ երգչուհու երկրպագուների կողմից մի շարք ցավակցական գրառումների պատճառ:
Դրանից անմիջապես հետո Twitter-ի շատ օգտատերեր, այդ թվում՝ բրիտանացի հայտնի կատակերգու Ռիկի Ջերվեյսը, սկսեցին կատարել երգիծական գրառումներ՝ ծաղրելով ստեղծված իրավիճակը:








































