ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պայմաններում պետական պարտատոմսերի առաջնային շուկայում փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի միջին տոկոսադրույքն աճել է 0.28 տոկոսային կետով` կազմելով 8.82%, իսկ միջին ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքը` 0.31 տոկոսային կետով` կազմելով 13.83%:
Այս մասին ասվում է ԿԲ տարածած հաղորդագրությունում: Միջբանկային և ներբանկային ռեպո շուկաներում միջին տոկոսադրույքը հունվարի համեմատությամբ փետրվարին ավելացել է 0.45 տոկոսային կետով` կազմելով 8.27%, իսկ միջբանկային ռեպո շուկայի միջին տոկոսադրույքը` 0.28 տոկոսային կետով` կազմելով 7.48%:









































