«Այս պահին, ցավոք սրտի, չենք տեսնում այդպիսի փոփոխությունների պատրաստակամություն, կամք, վճռականություն և գործողություն, ինչը նշանակում է, որ կյանքը շարունակում է տաղտկալի մնալ»,- երեկ «168 ժամի» թղթակցի հետ զրույցում կառավարության կազմի հնարավոր փոփոխություններին անդրադառնալով՝ ասաց Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ դատելով իշխանության հայտարարություններից՝ որևէ փոփոխություն չի նշմարվում: «Ակնկալիքները շատ են, բայց կանխատեսելի մակարդակով ես տեսնում եմ, որ փոփոխություններ չեն արվում»,- նշեց Ա. Մինասյանը: