Գերմանական «Շալկե»-ի հարձակվող Ռաուլը Guardian-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ինքը չէր ցանկանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպել իր հարազատ Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Ռաուլի խոսքերով, դա շատ տարօրինակ կլինի իր համար:
«Խաղալ «Ռեալ»-ի դե՞մ: Ես անգամ խոսքեր չեմ կարողանում գտնել: Եթե նման բան, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա դա չափազանց տարօրինակ կլինի ինձ համար: Եթե ես նախապես իմանայի, որ մենք եզրափակիչ ենք դուրս գալու և այնտեղ հաղթելու ենք, ապա կնախընտրեի խաղալ «Բարսելոնա»-ի դեմ, իսկ եթե ոչ, ապա թող դա «Ռեալ»-ը լինի»,- հայտարարել է Ռաուլը:









































