Ավստրալիական Vogue ամսագրի նախկին խմբագիրը գիրք է հրատարակել, որտեղ մոդելների սննդակարգի սարսափելի մանրամասներ է բացահայտել:
Քրիստին Քլեմենթսը պնդում է, որ նիհար և գեղեցիկ կազմվածքը պահպանելու և սովը հագեցնելու համար մոդելները… գործվածք են ուտում: «Vogue-ի գործոնը» գիրքն առաջարկում է ծանոթանալ մոդելային կյանքի մութ կողմերին՝ սկսած նրանից, որ մոդելները նիհարելու համար հաճախ կաթիլային եղանակով են «սնունդ» ընդունում։
Նախկին խմբագիրը նշում է, որ մոդելների մեծամասնությունն իրականում նիհար, գունատ և հիվանդ տեսք ունի: Իսկ պոդիումի վրա քայլող մոդելներն ավելի նիհար են, քան ամսագրերի մոդելները:









































