Սերբիան չի կարող ընդունել Կոսովոյի վերաբերյալ իրեն առաջարկված որոշումը, քանի որ այն այդ տարածքում սերբերի անվտագությունն ու իրավունքները չի երաշխավորում: Վարչապետ Իվիցա Դաչիչը լիազորված է ԵՄ-ին հայտնել Սերբիայի կառավարության արտակարգ նիստում ընդունված այդ որոշման մասին:
Ինչպես տեղեկացվում է, ավելի ուշ հանդիպման ընթացքում կառավարությունը կհաստատի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին կուղարկի պաշտոնական հայտարարությունը:








































