Ոչ կառավարական կազմակերպությունները Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիայի կարգախոսներից են եղել՝ «Դատապարտում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը», «Մենք ավելորդ տարածքներ չունենք», «Դադարեցրեք Աջարիայի իսլամացումը»:
Ակցիայի մասնակիցները բացատրություն են պահանջել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից արված հայտարարության կապակցությամբ:
«Ակնհայտ է, որ Թուրքիան հեռահար նպատակներ ունի: Թուրքիան սկսում է վերականգնել Օսմանյան կայսրությունը և Աջարիան առանց պատերազմի ու հարձակման իրեն միացնելու լուրջ նպատակներ ունի: Դավութօղլուի հայտարարությունը վիրավորական է և մեր պետությունների միջև պառակտում է մտցնում»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները:
Նրանք նաև ասել են, որ միասնական հայտարարություն կստորագրեն և այն Թուրքիայի դեսպանատուն կհանձնեն:










































