Ստորև ձեզ ենք ներկայացնում 5 արտահայտություն, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ասել ամուսնուն:
«Դա քո մեղքն է»: Հիշեք՝ մեղադրելը խնդրի լուծում չէ: Այն միայն բաժանում է մարդկանց:
«Ասում էի չէ՞»: Անտեղի քննադատությունը կարող է խարխլել հարաբերությունները:
«Ես այս կամ այն հարցում գոհ չեմ իմ ամուսնուց» արտահայտությունը չպետք է հասարակայնորեն անել: Ձեր անձնական կյանքը չպետք է այլոց քննարկման առարկան դառնա:
«Ինչո՞ւ ես դու միշտ այդ բանն անում»։ Պետք չէ խոսել ամուսնու թույլ կողմերի մասին։ Շեշտը պետք է դնել նրա ուժեղ կողմերի վրա։ Չէ՞ որ հաջողությունը հաջողություն է ծնում։
Հարցնել ամուսնու կարծիքը և հակառակն անել: Դա անհարգալից վերաբերմունքի առավելագույն ցուցանիշ է:
Այս մասին հաղորդում է Bagnet.org-ը:










































