60-ամյա Էրիկ Մոգերը, ով քաղցկեղի պատճառով կորցրել էր դեմքի ձախ կեսը, նոր կյանք է սկսում այն բանից հետո, երբ վիրաբույժները, օգտվելով 3D տպիչի տեխնոլոգիայից, նրա համար նոր դեմք են ստեղծել:
Քաղցկեղից փրկելու համար բժիշկները ստիպված են եղել հեռացնել Մոգերի ձախ աչքը, այտը և ծնոտը: Արդյունքում, Էրիկը սնվել է ձողիկի միջոցով և աշխատել է չխոսել:
Վիրահատությունից մեկ տարի անց նա որոշել է ամուսնանալ 48-ամյա Քարեն Գոլոդի հետ:
Հիմնվելով սքանավորման արդյունքների վրա՝ գիտնականները ստեղծել են նրա դեմքի եռաչափ պատկերը: Այնուհետև ստացված մոդելը տպել են նոր՝ 3D տպիչով:
Մոգերն այժմ կրում է դեմքի պրոթեզներ և բերանի իմպլանտ, ինչը թույլ է տալիս նրան ուտել և խմել:









































