Լոս Անջելեսում գտնվող Bootsy Bellows ակումբում ընդհարվել են Ջեյմի Փրեսլին և Էստելլա Ուորրենը: Ներկաները նույնիսկ ստիպված են եղել ոստիկանություն կանչել: Այս մասին հաղորդում է USMagazine-ը:
Բանն այն է, որ հանկարծ անհետացել էր Փրեսլիի օգնականի հեռախոսը: Աղբյուրները պնդում են, որ Ջեյմին ընդամենը փորձել է պաշտպանել նրան: Նա ուղղակի փորձել է հետ վերադարձնել իր օգնականի հեռախոսը և պայուսակը: Իսկ հեռախոսը հայտնվել է Էստելլա Ուորրենի պայուսակում: Վերջինս էլ պնդել է, որ հեռախոսն իրեն է պատկանում:
Երկու կանայք էլ պնդել են, որ հեռախոսն իրենց է պատկանում: Երբ ոստիկանությունը եկել է, հայտնվել է ևս մեկ փաստ՝ պայուսակում, որն իբր թե գողացել է Ուորրենը, թմրանյութ է հայտնաբերվել:
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ոստիկանությունում նշել են, որ ահազանգը եղել է գիշերվա ժամը 2-ին, և այժմ հետաքննություն է ընթանում: Այլ մանրամասներ հայտնի չեն:












































