Վրացական Georgia Times կայքի փոխանցմամբ, ամերիկյան Global Financial Integrity (GFI, Գլոբալ ֆինանսական միություն) հետազոտական կազմակերպության փորձագետները հրապարակել են ապօրինի ֆինանսական հոսքերի վերաբերյալ զարգացող երկրներում իրենց անցկացրած հետազոտության արդյունքները:
Դրանց համաձայն, 2002-2008 թվականներին Վրաստանից դուրս բերված ապօրինի միջոցները կազմել են 4.1-4.3 միլիոն դոլար: Տարեկան միջին ցուցանիշը կազմել է 456-474 միլիոն դոլար:
Այդ ցուցանիշով Վրաստանը GFI-ի ցանկում հայտնվել է 74-87-րդ հորիզոնականների միջև: Ցանկում Վրաստանին «սահմանակցում» են Հայաստանը` 550 միլիոն դոլար և Մոլդովան` 380 միլիոն դոլար:
GFI-ի հաշվետվության մեջ նշված է, որ միայն 2008 թվականին աղքատ երկրներից հարուստ երկրներ է ուղղվել 1.3 տրիլիոն դոլար: Ամենախոշոր կորուստը կրել է Չինաստանը` 2.18 տրիլիոն դոլար, ապա գալիս են Ռուսաստանը` 427 միլիարդ դոլար և Մեքսիկան` 416 միլիարդ դոլար:









































