Համաձայն Startegy Analytics ընկերության տվյալների՝ կորեացիների ավելի քան 2/3-ը (67.8 տոկոս) նախորդ տարի ավելի նորաոճ սմարթֆոններ է ձեռք բերել: Այս առումով, երկրորդ տեղում են Չիլիի բնակիչները՝ 55.5 տոկոս, երրորդ տեղում են ամերիկացիները՝ 55.2 տոկոս:
Տեխնիկական նորույթներն ամենաքիչը հետաքրքրում են Բանգլադեշի բնակիչներին: Նրանցից միայն 8.4 տոկոսն է իր հին սմարթֆոնները փոխարինել նորով:
Startegy Analytics-ի փորձագետները կարծում են, որ այս տարի ևս կորեացիների մոտ 70 տոկոսը կգնի սմարթֆոնի ավելի նոր մոդել: Սակայն 2017 թ. արդեն այս թիվը կնվազի մինչև 62.9 տոկոս:
Ըստ GfK Korea ընկերության հաշվարկների՝ նախորդ տարի երկրում վաճառվել է մոտ 11 մլն սմարթֆոն, որոնց ընդհանուր եկամուտը հասել է 5.4 մլրդ դոլարի:








































