Whoscored.com-ի վարկածով Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մայնց»-«Բորուսիա» հանդիպման լավագույն խաղացող:
Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանը ստացել է 9 գնահատականը: Պիեր Էմերիկ Օբամեյանգը, ով 2 գոլային փոխանցում է կատարել, արժանացել 8.3 գնահատականին:
Հիշեցնենք, որ «Մայնց»-ի դեմ հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում: 83-րդ րոպեին նա գոլի հեղինակ է դարձել և Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում խփած իր գոլերի քանակը հասցրել է 4-ի:







































