Գիտնականները պարզել են, որ աշխատայրում ամենալուրջ սթրեսի ենթակա են քիչ հեղինակավոր մասնագիտությունների ներկայացուցիչները` մատուցողները և վաճառողները: Հենց այդ խմբի մեջ է կաթվածների և այլ սրտանոթայի հիվանդությունների ամենամեծ ռիսկը: Նրանք, ովքեր զբաղվում են ցածր վարձատրվող ֆիզիկական աշխատանքով, օրինակ պահակները և բեռնակիրները, աշխատավայրում ավելի շատ սթրես չեն տանում, քան պրոֆեսորները և բժիշկները: Այդ թեմայով նոր հետազոտությունները ներկայացված է Neurology ամսագրում, հայտնում է lenta.ru-ն:
Չինացի գիտնականներն ընդհանրացրել են 18-75 տարեկան 140 հազար աշխատողների տվյալներ` երեք մայրցամաքներից: Նրանց առողջության մասին տվյալները հավաքվել է 3-16 տարիների ընթացքում:
Ավելի սթրեսային եղել են մատուցողուհիների, բուժքույրերի, վաճառողուհիների և սպասարկման ոլորտի այլ ցածր վարձատրվող մասնագիտությունները: Տվյալ որորտում աշխատանքը տարբերվում է մեծ ծանրաբեռնվածությամբ, անկանոն գրաֆիկով և, որ ամենակարևորն է, դրա ներկայացուցիչները ստիպված են ենթարկվել հաճախորդների և ղեկավարության պահանջներին: Բացի այդ, նրանք տառապում են հասարակության կողմից հարգանքի բացակայության պատճառով:
Արդյունքում այդ մասնագիտությունների ներկայացուցիչների մոտ կաթվածի ռիսկը 22 տոկոսով ավելի բարձր է, քան բժիշկների և ճարտարապետների մոտ:
Գիտնականները համարում են, որ աշխատավայրում սթրեսը մարդկանց ստիպում է ավելի հաճախ ծխել, օգտագործել ալկոհոլ և ուտել անառողջ սնունդ:









































