Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գովեստի խոսքեր է հղել գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Կլոպը համապատասխանում է Պրեմիեր լիգային: Իր փայլուն մտքի շնորհիվ նա կկարողանա փոխել «Լիվերպուլ»-ը:
Նրանք դեռ շատ հաղթանակներ կտոնեն: Կլոպին հաջողություններ եմ մաղթում»,- հայտարարել է լեհ հարձակվողը:











































