Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ցավակցություն է հայտնել նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահվան կապակցությամբ՝ հայտարարելով, որ երկիրը կորցրել է մեծ առաջնորդի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Մենք կորցրինք մեծ առաջնորդի, հզոր վարչապետի և մեծ բրիտանուհու»,- ասվում է Քեմերոնի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, Բրիտանիայի թագուհին նույնպես ցավակցություն է հայտնել Թետչերի մերձավորներին և հարազատներին:
Մարգարետ Թետչերը մահացել է այսօր առավոտյան 87 տարեկանում: