Այսօր վաղ առավոտյան Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6.2 մագնիտուդ: Ավելի ուշ ինդոնեզիացի մասնագետները հայտնել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.0 մագնիտուդ:
Կենդարի քաղաքում, որն առավել մոտ է գտնվել էպիկենտրոնին, զգացվել են լուրջ ցնցումներ: Առաջին երկրաշարժին հետևել է ավելի թույլը` 5.2 մագնիտուդ ուժգնությամբ: Ավերածությունների և զոհերի, ինչպես նաև ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:











































