Amazon առևտրային ընկերության աշխատակիցները Լայպցիգում ցանկանում են գործադուլ սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Ինչպես հաղորդում է Euromag-ը, սա ընկերության գոյության ընթացքում առաջին գործադուլը կլինի:
Նախնական քվեարկության ընթացքում Verdi արհմության անդամների 97 տոկոսը կողմ է արտահայտվել գործադուլին: Քվեարկությանը մասնակցել են Լայպցիգի գրասենյակի 520 աշխատակիցների 92 տոկոսը:
Արհմիությունը պահանջում է վերսկսել աշխատավարձերի շուրջ բանակցությունները: Ըստ արհմիության տվյալների՝ Լայպցիգում Amazon-ի գրասենյակում աշխատում է շուրջ 1200 մշտական և 800 ժամանակավոր աշխատակից: Verdi-ն ցանկանում է աշխատավարձը բարձրացնել մինչև 10.66 եվրո (մեկ ժամի համար): Amazon-ը չի մեկնաբանում իրավիճակը:






































