Բրիտանական Black Sabbath հևի մետալ խումբը հրապարակել է իր նոր՝ «13» խորագրով ալբոմի շապիկն ու նոր կոմպոզիցիայից մի պատառիկ: Այն հասանելի է YouTube-ում:
Ավելի վաղ խումբը հայտարարել էր ալբոմի թողարկման մասին, որը կդառնա 1978-ից ի վեր խմբի օրիգինալ կազմում առաջին ստուդիական ռելիզը:
«13» ալբոմը լույս կտեսնի 2013թ. հունիսի 13-ին՝ Vertigo լեյբլում, որը թողարկել է Black Sabbath-ի առաջին ձայնասկավառակները:
Ձայնասկավառակի ձայնագրմանը մասնակցել են խմբի դասական կազմի 3 մասնակիցներ՝ վոկալիստ Օզի Օսբորնը, կիթառահար Թոնի Այոմին և բասիստ Գիզեր Բաթլերը:
Թմբկահար Բիլ Ուորդը, որը նվագել է Black Sabbath-ում դրա հիմնադրման առաջին օրից, հրաժարվել է մասնակցել խմբի վերամիավորմանը, իսկ ձայնագրման ժամանակ նրան փոխարինել է Բրեդ Ուիլկը՝ Rage Against the Machine-ից:
Ձայնասկավառակի պրոդյուսերը «հիփ-հոփի մոխրագույն կարդինալ» Ռիկ Ռուբին է:
Black Sabbath-ը հիմնադրվել է Բիրմինհեմում՝ 1969թ.:









































